Փեզեշքիանը և Մուստաֆաևը հույս են հայտնել, որ Իրանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ կդառնան

ԴԴիանա Գասպարյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը: Փեզեշքիանը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները հիմնված են բարեկամական, եղբայրական, կրոնական կապերի վրա:

«Հարևան և մուսուլմանական երկրների հետ գործակցության զարգացումը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է: Ադրբեջանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք ձգտում ենք ընդլայնել դրանք բոլոր ոլորտներում»,- նշել է Փեզեշքիանը:

Կողմերը նաև հույս են հայտնել, որ իրենց երկրները ռազմավարական գործընկերներ կդառնան:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում