ԳԳոհար Սարգսյան

Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Հունվարի 21-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և Opel (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ն.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Opel մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan մակնիշի ավտոմեքե­նայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում