Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին

ՎՎահե Դավթյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ֆիդանին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նշվում է, որ դիվանագետները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, խաղաղության շուրջ բանակցություններին։

Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու, ռևանշիզմի և տարբեր երկրների հետ պաշտպանական ոլորտում գործակցելու համար: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի արտգործնախարարը Ֆիդանին տեղեկացրել է այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին: Հաքան Ֆիդանը կարևոր քայլ է որակել սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը բխում է բոլոր կողմերի շահերից», - ասել է թուրք դիվանագետը։

Միևնույն ժամանակ նա նշել է, թե Անկարան հասկանում է Բաքվի մտահոգությունները:

Անդրադարձ է եղել նաև տնտեսության, հաղորդակցությունների ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Բայրամովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում