Վահան Կոստանյանը Ջեյմս Հոուփին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի հաստատակամ մոտեցումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում