Թրամփ-Պուտին շփումների կազմակերպման մասին տեղեկություններ Մոսկվան չունի

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվայում անդրադարձել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությանը: Կրեմլի խոսնակը հայտնել է, որ նման շփումների կազմակերպման մասին տեղեկություններ Մոսկվան չունի: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպելու իր հետ։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է շփվել միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ընտրված նախագահի հետ։

ՌԴ ԱԳ նախարարն էլ հայտնել է, որ ռուսական կողմը դեռ առաջարկներ չի ստացել Թրամփ-Պուտին հանդիպման անցկացման հետ կապված: «Կսպասենք կոնկրետ նախաձեռնությունների»,- հավելել է Լավրովը:

Դիվանագետը նաև հավելել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Սակայն, ըստ նրա, կարգավորման համար անհրաժեշտ է ավելի գլոբալ թեմաների շուրջ համաձայնության գալ՝ եվրասիական ձևաչափով:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում