ՄՄարիամ Մխիթարյան

Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- գրված է նախարարության X-ի էջում:

Երեքշաբթի 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանում, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 126 մարդ, ևս 188-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 515 հետցնցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում