ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում ընդհանուր առմամբ հասել է իր նպատակներին. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում ընդհանուր առմամբ հասել է իր նպատակներին. Պուտին

Ուղիղ եթերում մեծ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է Սիրիայից Ռուսաստանի հեռանալու թեմային: Նա նշել է, որ այդ երկրում ընդհանուր առմամբ Ռուսաստանը հասել է իր նպատակներին՝ կանխելով ահաբեկչական անկլավի ստեղծումը Սիրիայում:

«Մենք Սիրիա եկանք 10 տարի առաջ, որպեսզի այնտեղ չստեղծվի ահաբեկչական անկլավ, ինչպես եղավ մի շարք երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում: Ընդհանուր առմամբ, մենք հասանք մեր նպատակներին»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Սիրիայում ռուսական ռազմաբազաներին, ապա Պուտինը խոստովանել է, որ դեռ պարզ չէ՝ կթողնեն ռուսական բազաները Սիրիայում, թե՝ ոչ, դա կախված է նոր իշխանությունների հետ շահերի համընկնումից: Միաժամանակ Ռուսաստանն առաջարկել է Խմեյմիմի և Տարտուսի ռազմաբազաներն օգտագործել Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում