Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

ԳԳոհար Սարգսյան

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը: Նիստն առաջին անգամ նախագահում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նոր բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Հանդիպման օրակարգում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ քննարկումը և տեսակոնֆերանսի միջոցով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ մտքերի փոխանակումը: Եմ դիվանագետներն այսօր նաև անդրադառնալու են Մերձավոր Արևելքում և Վրաստանում տիրող իրավիճակին: Նիստից առաջ Կալլասը խոսել էր էր Վրաստանում շարունակվող ակցիաներին և ուժայինների գործողություններին:

«Վրաստանում տեղի ունեցող զարգացումները չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է գնան թեկնածու երկրի դեպքում»,-ասել է Կալլասը՝ հավելելով, որ նախատեսվում է քննարկել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների և սահմանափակումների հարցը:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում