ԻԻրինա Մկրտչյան

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան:

 
«Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ 10 հազար դոլարը բացակայում է:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի առաջին հարկում պայուսակից փողը գողացել է օտարերկրյա քաղաքացի 39-ամյա տղամարդը:
 
Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 15-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած գումարը:

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:
 
Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում