ՎՎարդուհի Հարությունյան

Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահին իմփիչմենթ է հայտարարել

Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահին իմփիչմենթ է հայտարարել

Հարավային Կորեայի Ազգային ժողովը աջակցություն է հայտնել նախագահ Յուն Սոկ Յյոլին պաշտոնանկ անելու նախագծին: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 300 պատգամավորները. իմփիչմենթին կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:

Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Հան Դակ Սուն: 

Ավելի վաղ Յուն Սոկ Յոլի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական դավաճանության և ռազմական դրություն հայտարարելու պատճառով, որը սահմանվել էր դեկտեմբերի 3-ին՝ մի քանի ժամով: Նախագահը դա բացատրել էր «հյուսիսկորեական ուժերից երկիրը մաքրելու և լիբերալ ​​սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությամբ»: Ավելի ուժ խորհրդարանը չեղարկել էր ռազմական դրությունը:

Այժմ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ հաստատե՞լ իմփիչմենթը, թե՞ վերականգնել Յուն Սոկ Յոլի պաշտոնը։ Գործի քննությունը կարող է տևել մինչև վեց ամիս: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում