Սիրիայի ժամանակավոր վարչապետը սիրիացի փախստականներին կոչ է արել վերադառնալ

ՎՎահե Դավթյան

Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է, հայտարարել է երկրի վարչապետի նորանշանակ պաշտոնակատար Մուհամմեդ ալ Բաշիրը։ Նրա խոսքով՝ այն բաղկացած է մի քանի նախարարից և կգործի մինչև 2025 թվականի մարտը՝ քանի դեռ չեն լուծվել Սահմանադրության հետ կապված հարցերը: Մուհամմեդ ալ Բաշիրը նշել է, որ նոր կառավարության գործառույթը երկրի փլուզումը կանխելն է: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել գործակցելու նախորդ կառավարության նախարարների հետ: Վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել բոլոր փախստականներին վերադառնալ՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում