ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

2023 թ․ ընդունվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվեցին կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, սուբյեկտները, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ: ԱՍՀ նախարարությունը Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված են օրենքի հիմնական դրույթները:

 

Այսպիսով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվել են՝
 

• կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր).

• կամավորի կարգավիճակ.
• իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում.
• կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք.
• առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ.
• ապահովագրության հնարավորություն.
• աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։

 

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների համար նախատեսվել են՝
 

• իրենց աշխատողներից բացի նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք.

• ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ).
• արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն.
• վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում