Ընդդիմությունը դեմ քվեարկեց բյուջեի, որով զինծառայողները զենք պիտի ստանան, ծերերը՝ թոշակ. Ալեքսանյան

ՎՎահե Դավթյան

Խորհրդարանն այսօր շարունակել է 2025-ի պետական բյուջեի քննարկումն ու ընդունել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ լրամշակված տարբերակով: Սահմանվում է, որ բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Պետական բյուջեի նախագծին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել: «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստան խմբակցության մասին»,- ի պատասխան հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, հիշեցրել՝ բյուջեով սահմանվում է, որ ՀՀ զինծառայողները զենք ստանան, ծերերը՝ թոշակ:

Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում