Մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել, նեղ պահին մեզ թողել են մենակ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ցավոք, մեր ոչ բոլոր դաշնակիցների պատկերացումն է դաշնակից լինելու վերաբերյալ այնպիսին, ինչպիսին մերն է եղել, և որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք չունի: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ճշգրիտ՝ թե բարոյապես, թե քաղաքականապես, թե իրավական առումով մեր բոլոր դաշնակցային պարտավորությունները կատարել ենք, բայց մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել, նեղ պահին մեզ թողել են մենակ, մեզ լքել են, և, այո՛, կան կարծիքներ, որ մեզ դավաճանել են, և ես փաստարկ չունեմ այդ կարծիք հնչեցնողներին ասեմ՝ դուք սխալ եք ասում»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում