ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինը որոշել է վերանայել Թբիլիսիի հետ երկկողմ գործակցությունը

Բեռլինը որոշել է վերանայել Թբիլիսիի հետ երկկողմ գործակցությունը

Գերմանիան քաղաքական նկատառումներով հրաժարվել է Վրաստանին պետական ​​մակարդակով վարկային աջակցություն տրամադրել, սոցցանցերում հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարար Սվենյա Շուլցեն։

Նախարարը նշել է, որ գերմանական գերատեսչությունը մինչ այժմ աջակցել է Վրաստանի եվրոպական ուղուն, սակայն Վրաստանի այս կառավարության հետ համագործակցություն չի իրականացվի։

«Գերմանիան չի ստորագրի վարկային պայմանագրեր Վրաստանի հետ, չի իրականացնի նոր նախագծեր»,- ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ Գերմանիան Վրաստանի հիմնական երկկողմ վարկատուներից մեկն է:

«Մենք հետագա քայլեր կձեռնարկենք՝ համաձայնեցնելով ԵՄ-ի և մեր գործընկերների հետ»,-հավելել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում