ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Տոլմաջյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին՝ հայ ժողովրդին շարունակական աջակցության համար

Դեսպան Տոլմաջյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին՝ հայ ժողովրդին շարունակական աջակցության համար

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին՝ Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ բացառիկ ուշադրության, համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցության համար։
 
 
Դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ շեշտել է Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Հայաստանին աջակցող բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար դժվարին շրջանում քաղաքապետի՝ Հայաստան կատարած այցերը, Փարիզում Հայաստանի Էսպլանադի բացումը և բազմաթիվ այլ նախաձեռնություններ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում