ԳԳոհար Սարգսյան

Թումանյան – Մաշտոցի պողոտա խաչմերուկի, Թումանյան-Սարյան հատվածի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

Թումանյան – Մաշտոցի պողոտա խաչմերուկի, Թումանյան-Սարյան հատվածի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ը, մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոց – Մաշտոց պողոտա խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից: 

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում