Ես թույլ չեմ տա՝ որևէ մեկն ինձ թույլ անվանի. վարչապետը դժգոհել է իրավապահներից, խոստացել որոշումներ

ՄՄայա Խաչատրյան

Կառավարությունը 6.6 միլիոն դրամ կտրամադրի՝ պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած քաղաքացիների կամ գերեվարվածների ընտանիքներին՝ ևս երկու ամիս 300 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու համար: Մեկ այլ որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ Քաջարանի և Մեղրիի մի շարք բնակավայրերի 62 հողամաս կճանաչվի հանրային գերակա շահ։ Կառավարությունն այսօր ընդունել է նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Վարչապետն ընդգծել է՝ հսկայածավալ ներդրումներից հետո իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքը տեսնելու ժամանակն է: «Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է»:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում