ԼԼիլիթ Ասատրյան

Էդվարդ Ասրյանը ռազմական ակադեմիայում հանդիպել է սերժանտների վերապատրաստման դասընթացների մասնակցող զինծառայողների հետ

Էդվարդ Ասրյանը ռազմական ակադեմիայում հանդիպել է սերժանտների վերապատրաստման դասընթացների մասնակցող զինծառայողների հետ

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպման ավարտին քննարկվել են սերժանտների ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչից հետո Էդվարդ Ասրյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում