Այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խորանարդ մետր ջուր ենք բաց թողել, դա վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է. Սիմիդյան

ԼԼուսինե Մուրադյան

Այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խորանարդ մետր ջուր ենք բաց թողել, և դա վերջին 15 տարիների լավագույն ցուցանիշն է: Դա մեզ ուրախացնում է, որովհետև քիչ ենք բաց թողել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Սևանի մակարդակը, երեկվա տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սանտիմետրով բարձր է, 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ 28 սանտիմետրով է բարձր: Կարծում եմ՝ սրանք էլ կարևոր տվյալներ են և մեզ ուրախացնող»,- ասաց նա:

Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2025-ին կշարունակվեն Սևանի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները, նաև նշեց, որ լճի ջրի որակի մոնիթորինգ է իրականացվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում