Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքեր են տեղակայվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՄՄերի Ներսիսյան

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ռազմական դաշինքը ստուգել է Հյուսիսային Կորեայից Կուրսկի շրջան զինվորականների տեղակայման մասին լուրերը: «Այսօր ես կարող եմ հաստատել, որ հյուսիսկորեական ուժեր են ուղարկվել Ռուսաստան, այդ ստորաբաժանումները տեղակայվել են Կուրսկի մարզում։ Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է և պատերազմի վտանգավոր ընդլայնում»,- իր խոսքում նշել է Ռյուտեն՝ կոչ անելով Մոսկվային և Փհենյանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը սպառնալիք է ինչպես հնդկա-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար։ Այն խաթարում է նաև խաղաղությունը Կորեական թերակղզում: Անդրադառնալով թեմային՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցության մասին Արևմուտքի հայտարարություններն անվանել է Ուկրաինա արևմտյան ուժեր ուղարկելը կանխավ արդարացնելու փորձ:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում