2025 թ. ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ. ֆինանսների նախարար

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, անդրադարձավ նաև միջազգային տնտեսական զարգացումներին, պարենի միջազգային գներին, ներմուծման և արտահանման ծավալներին, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին և այլն:

Նախարարի խոսքով՝ 2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինը 5.5 տոկոս տնտեսական աճ:

Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը և 2021-2026 թվականներին միջինը կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:

Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այնուհետև` միջնաժամկետ հատվածում, այն կհասնի 3 տոկոսի:

Կառավարության պարտքը կաճի մինչև 53.5 տոկոս, այնուհետև միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, և հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ:

Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ: 2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:

Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:

«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հայտնեց Վահե Հովհաննիսյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում