Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2024

ՄՄարո Թարվերդյան

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը:

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին:

ԱՄՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից. Միլլեր:

Հայաստանի նախագահը Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել:

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակ են ուղղել Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով «ազատ և արդար ընտրություն» անցկացնել։

Թուրքիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Իսրայելը պետք է ավելացնի մարդասիրական օգնությունը Գազային. Սպիտակ տուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում