ՎՎարդան Հովսեփյան

ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես.

  • 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել, մասնավորապես, «Գազ-Պրոպան» ընկերությունում՝ 22․682 մլն դրամի չափով, «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Անդակո»,  «Ֆլեշ» և «Էմ Ջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրում՝ 10 մլն դրամի չափով։
     
  • 6 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 51 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 12.8 մլն դրամ տուգանք։ Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել «Դուետ Քոմփանի» ընկերությունում՝ 5․250 մլն դրամի չափով,  «Գոհարիկ» ընկերությունում՝ 4․250 մլն դրամի չափով։

Խոշոր  հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում