ՀՀ և Մավրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած Մավրիտանիայի նախագահությունը։

Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում է եղել բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը՝ հիմնված խաղաղության օրակարգի և մարդասիրական արժեքների առաջմղման տեսլականի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման վրա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում