Լիբանանից Սիրիա է անցել շուրջ 100 հազար մարդ

ՄՄերի Ներսիսյան

Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100.000 լիբանանցի և սիրիացի ստիպված է եղել Սիրիա տեղափոխվել։ Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։ Լիբանանի կառավարությունը կարգադրել է, որ երկրի մաքսային վարչությունը զրոյացնի Լիբանան մուտք գործող մարդասիրական օգնության մաքսերը, որպեսզի այն անխոչընդոտ հասնի երկիր:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրավիրել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ ԱԳ նախարարները կքննարկեն Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում Իսրայելի իրականացրած ավիահարվածները, «Հըզբոլլահի» ղեկավարի սպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում