ՄՄարո Թարվերդյան

Իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Դահիա շրջանին՝ թիրախավորելով «Հըզբոլլահի» հիմնական հրամանատարական կետերից մեկը

Իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Դահիա շրջանին՝ թիրախավորելով «Հըզբոլլահի» հիմնական հրամանատարական կետերից մեկը

Իսրայելական բանակը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանին, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ» խմբավորման հիմնական հրամանատարական կետերից մեկը։

Դրանից քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և հայտարարել է, որ իր երկիրը հաղթում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում։

Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ բարձր ճշգրտության հարվածն ուղղված է եղել խմբավորման կենտրոնական շտաբի դեմ։

Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրթիռային հարվածի թիրախը «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան է եղել: Լրատվամիջոցները նրա վիճակի մասին հակասական լուրեր են հաղորդում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում