Սեպտեմբեր 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆորայր Շողիկյան

4 տարի առաջ այս օրը Ատրպէյճան յարձակեցաւ Լեռնային Ղարաբաղի վրայ. պատերազմը տևեց 44 օր: 

Խաղաղութիւնը այնքան մօտ է, հարկավոր է ձեռք մեկնել և վերցնել. Փաշինեան՝ Նիւ Եորքի մէջ:

Պնդումները, թէ Հայաստան որևէ փաստաթուղթով համաձայնած է, որ իր տարածքին մէջ երրորդ ուժեր հաղորդակցութեան անվտանգութիւն ապահովեն, իրականութեան ձևախեղում են․ Փաշինեան:

Խաղաղութիւնը նոր հնարաւորութիւններու պատուհան կը բանայ Պաքուի և Երևանի համար. Էրտողան:

Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ատրպէյճանի միջև պատմական խաղաղութեան կայացման. Գերմանիոյ Արտաքին գործոց նախարարութիւն:

Նիւ Եորքի քաղաքապետին մեղադրանք  ներկայացուած է Թուրքիոյ հետ կապուած կաշառակերութեան համակարգի համար:

Իրանի փոխ նախագահը Հայաստան և Փաքիստան պիտի այցելէ:

Վրաստանի նախագահ Զուրապիշվիլին համաներման մասին օրէնքը ստորագրած է:

Հէրիս կը կարծէ, որ Ուքրանիան պետք չէ տարածք զիջի խաղաղութեան հասնելու համար:

Ռուսաստան չի պիտի յաղթէ պատերազմին. Պայտըն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում