ՆՆորայր Շողիկյան

Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 454 հատ․ ՊԵԿ

Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 454 հատ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

 

Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում