ԱԱսպրամ Սարատիկյան

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։

Նախարարն ընդգծել է՝ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար և երկարատև խաղաղության։

Շեշտելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին, Ժոլին նշել է՝ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանն ու ուժի չկիրառման սկզբունքին, ինչպես նաև տարածքային ամբողջականության հարգմանը, ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքին։ Սա պետք է ենթադրի հայ բնակիչների վերադարձի ապահով և արժանապատիվ իրավունք, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ և տարածքում հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանություն», - ասված է հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում