Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին 1 շաբաթում ՀՀ-ում Նեղոսի տենդի թեստավորման և դրական արդյունքների թվի իջեցում կա. Ավանեսյան

Վերջին 1 շաբաթում ՀՀ-ում Նեղոսի տենդի թեստավորման և դրական արդյունքների թվի իջեցում կա. Ավանեսյան

Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ ոչ միայն կապված նեղոսյան տենդի, այլև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ: «Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք, որ չունենանք այդ բերովի դեպքերից հետո տարածում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը հիշեցրեց, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է: «Ես ուզում եմ առիթը օգտագործել, խորհուրդ տալ, հորդորել, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է. այս պահին արդեն պոլիկլինիկաները ունեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում