Սեպտեմբեր 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան և Օւերչուք քննարկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ յարաբերություններու օրակարգի հարցեր:

Արևմուտքը մեղադրեց Թեհրանը՝ Ռուսաստանին պալիստիկ հրթիռներ վաճառելու համար:

Եւրամիութիւնը Իրանի դէմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարաւորութիւնը կ՛ուսումնասիրէ. Պորել:

Իրանի Արտաքին գործոց նախարարութիւն  կանչուած են  Ֆրանսայի, Անգլիոյ, Հոլանտայի, Գերմանիոյ դեսպանները:

Պելառուսին և Իրանին անհրաժեշտ են համատեղ գործողութիւններ․ Լուքաշենքօ:

Տոնեցքի մէջ Կարմիր Խաչի շարասիւնը յարձակումի  ենթարկուած է. 3 աշխատակիցներ զոհուած են:

Ուքրանական ուժերը ի վիճակի չեն արևմտեան հեռահար ճշգրիտ զէնքերէն օգտուելու. Փութին՝ պատերազմին ՆԱԹՕ-ի հնարաւոր ներգրաւման մասին:

Ղրիմի պատկանելութեան թեման Ռուսաստանի և Թուրքիոյ միջև տարաձայնութիւններու մաս կը կազմէ. Փեսքով:

Քիմ Չեն Ընն աթոմային զէնքի համար միջուկային նիւթերու արտադրութեան կեդրոն այցելած է:

Թրամփ յայտարարած է, որ Հէրիսի հետ այլևս չի բանավիճիր:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում