Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

ԴԴիանա Գասպարյան

Իրանի ԱԳՆ են կանչվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Գերմանիայի դեսպանները: Mehr գործակալության տվյալով՝ իրանական կողմը նրանց հետ առանձին հանդիպումների ընթացքում դժգոհություն է հայտնել, որ Արևմուտքը մեղադրում է Թեհրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու համար: Գերատեսչությունն անհիմն և կեղծ է որակել ցանկացած մեղադրանք:

Դիվանագետների հետ հետ հանդիպմանն իրանական կողմը մտահոգություն է հայտնել, որ արևմտյան երկրները ռուս-ուկրաինական հակամարտությանը Թեհրանի ենթադրյալ միջամտության պատրվակով ցանկանում են նոր հակաիրանական պատժամիջոցներ սահմանել:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է համապատասխան արձագանք տալ Արևմուտքի թշնամական դիրքորոշմանը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում