ՄՄարիամ Մխիթարյան

Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակը հետագայում պետք է քանդվի. Ռաֆայել Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակը հետագայում պետք է քանդվի. Ռաֆայել Գրոսսի

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան՝ անձամբ ուսումնասիրելու կայանի հովացման աշտարակի վիճակը:

«Օգոստոսի 11-ին ատոմակայանում բռնկված հրդեհից հովացման աշտարակն այնքան է տուժել, որ, հավանաբար, հետագայում այն ​​ այլևս հնարավոր չի լինի օգտագործել, այն ենթակա է քանդման»,- ասել է Գրոսին՝ անձամբ աշտարակը զննելուց հետո։

Ուկրաինայում պատերազմի ժամանակ Զապորոժիեի ԱԷԿ-ը անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Օգոստոսի 11-ին ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել և Կրեմլի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ հրդեհի պատճառը կայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն է։

Ուկրաինական կողմը հերքել է այս հայտարարությունը։ Նախագահ Զելենսկին հրդեհի համար մեղադրել է Ռուսաստանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում