Ենթակառուցվածքներն այս զարգացման տեմպի հետ խնդիր ունեն. վարչապետն անդրադարձել է էլեկտրամատակարարման խնդրին

ԼԼիլիթ Ասատրյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ հանրապետության բոլոր մարզերում, ըստ էության, շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, դրանից բողոքում են մշակույթի ոլորտում, դրանից բողոքում են սպորտի ոլորտում, դրանից բողոքում են գյուղատնտեսության ոլորտում, և այն, որ մենք ժամանակին Կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատում ենք ունեցել, պետք է ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այդտեղ այնպես չէ: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն հանձնարարել եմ, առաջիկայում պետք է ինձ մոտ խորհրդակցություն լինի, և ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, և երկրորդը՝ մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, խնդիրը խորանում է»,- նշեց վարչապետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց. «Որոշակի աշխատանքներ մենք նախարարության հետ, փոխվարչապետի հետ քննարկելով՝ արդեն իսկ արել ենք: Մասնավորապես՝ վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Նոր միացող բաժանորդների թվի հետ կապված եթե պլանավորված էին տասնամյա ներդրումային ծրագրով շուրջ 4 մլն դրամի չափով ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է, զուտ թվային որ պատկերացնենք՝ 36 մլրդ դրամ, այսինքն՝ այս ուղղությունները, որոնք նոր տնտեսություններ են, նոր գործարաններ կամ նոր սպառողներ են, որոնք միանում են, իրենց վրա մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում, և այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում են ընկերության:

Անցած տարի մենք բարձրացրինք միացման վճարները, որոնք նոր միացողները վճարում են, սա նույնպես որոշակի գումար է ավելացնելու ընկերությունում այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնելու, և որոշակիորեն ընկերության ռեսուրսները բարելավելու, և սպասարկման որակի ուղղությամբ ներդրումներ ուղղելու համար մեկ տարի ժամկետով երկարացրել ենք միացմանը հատկացված ժամանակահատվածները»: 

Վարչապետը նշեց՝ գլոբալ առումով իր գնահատականն այն է, որ Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր: 

«Այս համատեքստում ակնհայտ է, որ ենթակառուցվածքներն այս զարգացման տեմպի հետ խնդիր ունեն, ճեղքվածք կա. դա վերաբերում է ջրին, դա վերաբերում է ճանապարհներին, դա վերաբերում է էլեկտրական հոսանքին, գազի հետ կապված չգիտեմ. ոնց որ թե շատ թե քիչ նորմալ վիճակ է, կոշտ թափոնների հետ կապված մեր խնդիրը գնալով ահագնանում է: Հարցը պետք է նաև այս համատեքստում դիտարկել, որովհետև այստեղ էլ պլանավորման խնդիր կա, որ ենթակառուցվածքները չպետք է խոչընդոտեն տնտեսական հետագա զարգացմանը, և սա գլոբալ խնդիր է: Քննարկենք, և հստակ պլան է անհրաժեշտ, թե ոնց ենք մենք հաղթահարելու»,- նշեց վարչապետը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում