Կոնսենսուսային փաստաթուղթ է, որակյալ փաստաթուղթ՝ ԵԱՀԿ ուղեցույցին համապատասխան. Մինասյանը՝ սահմանազատման կանոնակարգի նախագծի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում, և ճիշտ կլինի սահմանափակվել այն հայտարություններով, որոնք կան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Ադրբեջանում ևս մեկնարկել են կանոնակարգի վավերացման գործընթացները:

«Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի՝ որպես «միջազգային պայմանագիր» օրենքի նախագիծ, հաստատվելու է Կառավարության կողմից և ուղարկվելու է ՍԴ: Կոնսենսուսային փաստաթուղթ է, որակյալ փաստաթուղթ է, կարծում եմ, ԵԱՀԿ ուղեցույցին համապատասխան»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում