ՔՔրիստինա Մկրտչյան

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մարզային գրադարանում իրականացվել են ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար և մանկական կրթաժամանցային ծրագիր՝ 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև վարպետաց դասեր, բակային ընթերցանություններ, տարաբնույթ ժամանցային ծրագրեր:

«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում «Իմ ամառը գրադարանում» խորագրի ներքո երեխաներն ուսումնասիրել են պատմություն, մշակույթ, արվեստ: Ամառային դպրոցի սաներին ուսուցանվել է տիկնիկագործություն, երեխաները պարբերաբար մասնակցել են գրադարանի գրքերի վերանորոգմանը, Շոկոլադի միջազգային օրը պատրաստել են կոնֆետներ:

Գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ ժամանակակից գրողներ և հրապարակախոսներ Հուսիկ Արայի, Հովհաննես Ներզեթյանի և Հովհաննես Պապիկյանի, ինչպես նաև Արագածոտնի մարզի ստեղծագործողների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում