ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, հանրապետությունում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, հանրապետությունում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության մարզերում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 2-5-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 5-7-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17 մ/վ, 3-4-ը՝ 10-13 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում