ՀՀ նախագահն ու դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին քննարկել են ՀՀ քաղաքացիների համար դեպի Քուվեյթ մուտքի ռեժիմի դյուրացման հնարավորությունները

ՄՄարո Թարվերդյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահիի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսության և տուրիստական ոլորտներում: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ներդրումների աջակցության գերատեսչությունների միջև կապերի խթանումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար դեպի Քուվեյթ մուտքի ռեժիմի դյուրացման հնարավորություններին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում