ՄՄարո Թարվերդյան

Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Ղազախստանի միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել. ԲՏԱ փոխնախարարն ընդունել է դեսպան Իմանբաևին

Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Ղազախստանի միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել. ԲՏԱ փոխնախարարն ընդունել է դեսպան Իմանբաևին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու մեծ հեռանկարներ ունի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությանը, «ՀայՓոստի» և «ԿազՓոստի» միջև ձևավորված համագործակցությանը, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT)  ղազախական կողմի մասնակցությանը։

Կարևորվել է սեպտեմբերի 3-5-ը Աստանայում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) «Թվային ներառականության» խորագրի ներքո կայանալիք գագաթնաժողովին Գևորգ Մանթաշյանի ղեկավարած պատվիրակության մասնակցությունը։

Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության ոլորտներում:

Ներկայացվել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծվել է փորձի փոխանակման, մասնագետների փոխադարձ այցերի կարևորությունը, ինչը կնպաստի գործակցության էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ կապերի ընդլայնմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում