ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի դեսպանը հետևել է Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Ֆրանսիայի դեսպանը հետևել է Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, պաշտոնատար այլ անձանց հետ այսօր հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորոգման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

 
 
Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ:
 
 

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով: Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները. 20 ֆրանսիացի կամավորներ շուրջ 20 օր ապրել են Ջրառատում և պատրաստակամությամբ աշխատանքներին մասնակցել։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում