ՄՄարիամ Մխիթարյան

Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Ուզբեկստան

Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Ուզբեկստան

Օգոստոսի 22-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Ուզբեկստանի Հանրապետություն։

Նախագահ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնյաներ։

Տաշքենդում գտնվելու ծրագիրը ներառում է բանակցություններ ամենաբարձր մակարդակով և միջպետական բարձրագույն խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը:

Ուշադրության կենտրոնում են լինելու փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացումը, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորումը, գործարար կապերի զարգացումը, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման շրջանակներում, տրանսպորտային-հաղորդակցական ներուժի բացահայտումը, մշակութային և հումանիտար կապերի ակտիվացումը և այլն։

Նախագահները համատեղ հանդիպում կանցկացնեն նաև երկու երկրի բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար ու մշակութային միջոցառումների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում