ՄՄարիամ Մխիթարյան

Շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից. Ալիև

Շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

«Այսօր Ձեր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։ Ըստ էության, մենք սկսել ենք երեկ և անցկացրել ենք մտքերի հանգամանալից փոխանակում ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության կարևոր հարցերի շուրջ։ Այսօր մենք կշարունակենք և՛ նեղ, և՛ ընդլայնված ձևաչափով»,- ասել է Իլհամ Ալիևը Բաքվում Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն և Մոսկվան գոհ են երկկողմ համագործակցության մակարդակից։ «Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից»,- ասել է Իլհամ Ալիևը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում