ԻԻրինա Մկրտչյան

Տիգրան Իզմիրլյանի հիշտակը միշտ վառ կմնա Հայաստանի ժողովրդի սրտում. ՀՀ նախագահ

Տիգրան Իզմիրլյանի հիշտակը միշտ վառ կմնա Հայաստանի ժողովրդի սրտում. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ:

 

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի արժանավոր զավակ և բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

 

Պարոն Իզմիրլյանի և «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններն ու բարեգործական ծրագրերը իրենց ուրույն դերն ունեն մեր երկրում կրթության, առողջապահության, տնտեսության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում:

 

Մեծ բարերարի գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ միանշանակ սիրո ցայտուն դրսևորում էր, ինչի համար էլ նա արժանվույնս վաստակել էր մեր պետության ազգային հերոսի կոչումը, ինչպես նաև արժանացել բազմաթիվ պետական բարձր պարգևների և անշուշտ, մեր ժողովրդի երախտապարտությանն ու հարգանքին: Տիգրան Իզմիրլյանի հիշտակը միշտ վառ կմնա Հայաստանի ժողովրդի սրտում:

 

Ծանր կորստի պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Իզմիրլյան ընտանիքին, Տիգրան Իզմիրլյանի բոլոր բարեկամներին և գործընկերներին՝ մաղթելով նրանց համբերություն և տոկունություն»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում