ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետը հետևել է Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինաշխատանքներին

Շիրակի մարզպետը հետևել է Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինաշխատանքներին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Ամասիա համայնքի Արեգնադեմ և Բերդաշեն բնակավայրերում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, առաջին կանգառը Արեգնադեմ բնակավայրում է եղել, որտեղ դիտարկվել է «Արեգնադեմի միջնակարգ դպրոցի» շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։
 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։

Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
 

Այժմ ընթանում են կտուրի կառուցման և արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքները։

 

 

Շինարարի հետ զրույցում մարզպետը նշել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ՝ շինարարության որակն ապահովելու, գործընթացն արագացնելու և թերացումներից զերծ մնալու համար։
 

Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզային իշխանությունների հաջորդ կանգառը Բերդաշեն բնակավայրում է եղել։

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում դպրոցի կառուցման աշխատանքներն այս պահին չեն ընթանում։

 

Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով` նշելով, որ լիազորությունների շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու և թերություններից զերծ մնալու համար։

 

«Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող: ՀՀ կառավարությունը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար անում է հնարավոր ամեն ինչ, ուրեմն մենք ամեն մեկս մեր մասով պետք է լինենք առավել քան ուշադիր ու հետևողական»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում