Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.2024

ԼԼիլիթ Ասատրյան

Հնդկաստանում ՀՀ դեսպանը և ICCR-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին:

Բրազիլիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. ուղևորներն ու անձնակազմը զոհվել են:

Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային Սան Պաուլու նահանգում ավիավթարի կապակցությամբ:

Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Մոսկվայի և Բաքվի համագործակցության արդյունքները տարբեր ոլորտներում:

Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի օդային տարածքը խախտելու համար:

Գազայում գտնվող դպրոցին իսրայելական հարվածի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել:

Հարվածները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, արդարացում չունեն. Զախարովա:

Իրանն ու Կատարը դատապարտել են Գազայում Իսրայելի հարձակումը դպրոցի վրա:

Իսրայելը Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ցանկություն չունի. Եգիպտոսի ԱԳՆ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում