ԿԿարմեն Ղուկասյան

Փարիզ-2024. ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց 1/8 եզրափակիչը

Փարիզ-2024. ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց 1/8 եզրափակիչը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր:

Թևանյանը մրցակցին հաղթեց 11:0 հաշվով:

Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողի հետ։

Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում