Հախում գետի հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ և Իջևան․ Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձաքար-Իծաքար հատվածում հետևել է Հ-36, /Մ-4/ Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը ներառում է 35 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև Հախում գետի վրա նոր կամրջի կառուցումը։ Իսկ հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ և Իջևան»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում