ԱԱնի Օհանյան

Վարդաշատ գյուղում բեռնատարը գլորվել է ձորը. կա տուժած

Վարդաշատ գյուղում բեռնատարը գլորվել է ձորը. կա տուժած

Հուլիսի 22-ին՝ ժամը 07:35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Վարդաշատ գյուղում, Iveco մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 180 մետր)․ առկա է վառելիքի արտահոսք։

 

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում