Հարկ վճարողը ուշացրած վճարման յուրաքանչյուր օրվա համար տույժը կմուծի չմուծված գումարի 0.075 տոկոսի չափով

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է հարկային օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցության ծրագրեր: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 18-ի նիստին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը:

Նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է հարկերի ուշ վճարման համար օրական տուրքերին: Ըստ Համլետ Սահակյանի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տույժի չափը ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով էր: 2018 թվականի հունվարի 1-ից դա վերանայվեց, ըստ այդմ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում էր տույժ՝ 0.075 տոկոսի չափով: 2020 թվականի ապրիլից տույժը իջեցվեց, և սահմանվեց 0,04 տոկոս՝ նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տնտեսական գործունեությունը վերականգնվել է, բավականին ժամանակ է անցել այդ առումով, առաջակում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0,075 տոկոս»,- ասաց նա:

Որոշման նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխությունն էլ վերաբերում է հարկային հաշվարկների ներկայացմանը: Այսօրվա գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե այդ ժամանակաշրջանը ստուգվել է: Սակայն եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորությունը, կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող է ներկայացվել: Ըստ Համլետ Սահակյանի՝ մի դեպք կա, որ եթե ոչ թե ստուգվել է, այլ ուսումնասիրվել է հաշվետու շրջանը գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ճշգրտման կամ ներկայացման հնարավորությունը բացակայում է:

«Այս դեպքում առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջաններում ևս թույլ տալ, հնարավորություն տալ՝ ներկայացնելու հաշվարկներ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները, կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»,- ասաց նա:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճշտեց՝ ստացվում է՝ նախագծով լիազորություն ենք ստանում, որպեսզի մշակենք անկանխիկ առևտրի խթանման մոտիվացիոն ծրագրեր, Համլետ Սահակյանը հաստատեց:  

«Ուղղակի լիազորություն է, որ Կառավարությունը կարող է սահմանել այնպիսի միջոցառումներ, որոնք հանրային հսկողության գործիք են, օրինակ՝ հետվճարի կամ նմանատիպ այլ մեխանիզմներ»,- պարզաբանեց նա:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում